Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը՝ դոլարի մասին


  
դիտումներ: 483

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությունում դրական իրավիճակի կապակցությամբ դոլարը միայն կամրապնդվի: Գրում է Russian.rt.com-ը:

«Դոլարն ավելի ու ավելի կամրապնդվի, և վերջին հաշվով ես ուզում եմ, որ այն ուժեղ լինի», - ասել է Թրամփը:

Բացի այդ ամերիկացի առաջնորդը հավելել է, որ երկիրը «նորից ուժեղանում է տնտեսապես և այլ ոլորտներում»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ում տնտեսական աճի մասին՝ հավելելով, որ «երկիրը վերջապես կրկին հաղթում է»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: