Թուրքական ռադիոկայանը պատժվել է Ալիևներին վիրավորելու համար
դիտումներ: 599
Բարձրագույն խորհուրդը որպես վիրավորանք է դիտարկել ռադիոկայանի եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահ նշանակելու որոշման առնչությամբ մեկնաբանությունները: Այդ դեպքը գրանցվել է Զեքի Քայհան Ջոշհունի «Matrax» երեկոյան ծրագրում:
Ծրագրի հինգ եթերները դադարեցվել են: Բացի այդ, նշանակվել է տուգանք՝ ընկերության կոմերցիոն եկամուտների 5 տոկոսի չափով: Դա Թուրքիայի պատմության մեջ մեդիայի նկատմամբ կիրառված ամենակոշտ միջոցներն են: