Հայերեն   English   Русский  

​Թրամփը պատրաստ է մոտ 2 միլիոն ներգաղթյալների ԱՄՆ քաղաքացիներ ճանաչել


  
դիտումներ: 518

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ռազմավարություն մշակել, որի համաձայն՝ 1,8 միլիոն չգրանցված ներգաղթյալներ, որոնք ԱՄՆ տարածք մուտք գործել են մանուկ հասակում, կարող են ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալ: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը, որը տեղեկություն է ստացել այդ նախաձեռնության վերաբերյալ Սպիտակ տան ներկայացուցիչների և հանրապետական օրենսդիրների միջև քննարկումների վերաբերյալ:

Սպասվում է, որ դրա փոխարեն Կոնգրեսը 25 մլրդ դոլար կտրամադրի «նպատակային հիմնադրամին» Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար:

Նշվում է նաև, որ ներկայացված ծրագիրը ենթադրում է մուտքի վիզաների տրամադրման ծրագրի կրճատում և այսպես կոչված «շղթայական» կամ ընտանեկան միգրացիայի դադարեցում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել վիճակախաղի (Green Card) միջոցով մուտքի արտոնագրերի տրամադրումը, որն իր կարծիքով հանգեցրել է դեպի Միացյալ Նահանգներ «վատթարագույն» պետությունների ներկայացուցիչների մուտքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: