Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնը «Գրեմմի» մրցանակաբաշխության շրջանակներում Թրամփի մասին գիրք է կարդացել


  
դիտումներ: 484

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը՝ գիրք կարդալով նախագահ Դոնալդ Թրամփի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Մրցանակաբաշխության վարող Ջեյմս Կորդենը կարճ սկետչ է ձայնագրել մի շարք հայտնիների մասնակցությամբ: Ձայնագրությունում Ջոն Լեջենդը, DJ Khaled-ը, Սնուփ Դոգը և Շերը կարդում են Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում» գիրքը:

Սյուժեի համաձայն՝ նրանք լսումների են մասնակցում, որպեսզի հաջորդ տարի պայքարեն «Լավագույն խոսակցական ձայնասկավառակ» անվանակարգի համար: Իսկ հոլովակի վերջում հայտնվում է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և հատված կարդում գրքից, որ Թրամփը վախենում է, որ իրեն կարող են թունավորել, ինչի պատճառով էլ արագ սնունդ է նախընտրում: Դրանից հետո կադրում հայտնվում է Կորդենը և հայտնում, որ նա լսումների ժամանակ լավագույնն է ճանաչվել: Սակայն ոչ բոլորին է դուր եկել երաժշտությունն և քաղաքականությունն իրար խառնելը:

Այսպես օրինակ՝ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ է արել թվիթերում քաղաքական արտահայտություններով չոչնչացնել հրաշալի երաժշտությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: