Հայերեն   English   Русский  

Երգչուհի Շերն ընդգրկվել է բոլոր ժամանակների ամենահարուստ երաժիշտների վարկանիշում


  
դիտումներ: 1050

Հայտնի ամերիկացի երգչուհի, երգահան, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերիլին Սարգսյան) ընդգրկվել է բոլոր ժամանակների 15 ամենահարուստ երաժիշտների վարկանիշում: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Շերն այն քիչ արվեստագետներից մեկն է, ով միաժամանակ « Օսկար», «Գրեմմի», «Էմմի» և 3 «Ոսկե գլոբուս» մրցանակների է արժանացել ֆիլմերում, երաժշտական և հեռուստատեսային ոլորտներում աշխատանքի համար, ինչպես նաև միակ երգչուհին է պատմության մեջ, որի երգերը հինգ տասնամյակների ընթացքում ԱՄՆ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներ են զբաղեցրել», - հայտնել է «Вести. Экономика» պարբերականը:

Թերթը նաև նշել է, որ համաշխարհային շոու-բիզնեսի հայազգի 71-ամյա լեգենդի կարողությունը 350 միլիոն դոլար է գնահատվում, ինչը թույլ է տվել նրան զբաղեցնել բոլոր ժամանակների ամենահարուստ երաժիշտների 12-րդ վարկանիշը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեծ ժողովրդականություն վայելող հայազգի ամերիկացի երգչուհի Շերը Billboard Music Awards-2017 երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակի է արժանացել «Կուռք» անվանակարգում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: