Հայերեն   English   Русский  

Լարվածությունը Աֆրինում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ Սիրիայում կայունացման գործընթացի համար. Էդ. Նալբանդյան


  
դիտումներ: 1335

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Սիրիայի հյուսիսում տեղի ուենցող ռազմական գործողություններին:

«Մտահոգություն է առաջացնում այն, որ նոր լարվածություն է առաջացել այս տարածաշրջանում, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել քաղաքացիական բնակչության շարքերում: Կան նաև վիրավորներ, որոնց թվում են սիրիահայեր: Սա լուրջ մտահոգության առիթ է տալիս: ԻՊ-ի և ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարում վերջին շրջանի հաջողությունները հույս էին ներշնչում, որ կարող է իրավիճակը գնալ կայունացման և Սիրիայում խաղաղության հաստատմանը: Այս կարգի լարվածությունը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ կայունացման գործընթացի համար: Մենք կողմ ենք, որ բոլոր խնդրահանրույց հարցերը պետք է լուծվեն բանակցային ճանապարհով, պետք է օգտագործվեն այն միջազգային հարթակները, որոնք այս գործընթացում առաջարկվում են»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը 2018 թվականի հունվարի 20-ին հայտարարել է «Ձիթապտղի ճյուղ» օպերացիան սկսելու մասին: Գործողությունը ուղղված է սիրիական Աֆրինում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: