Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 4642

Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին՛՛Նարեկացի արվեստի միությունում՛՛ տեղի կունենա դասական երաժշտության երեկո։

Երեկոյի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից: Միջոցառմանը կմասնակցեն Լիգիա Վարդանյանը և Դիանա Սիմոնյանը, ԵՊԿ պրոֆեսոր Սուսաննա Կորղանովան: Նվագակցող՝ Նաիրա Դանիելյան: Մուտքն ազատ է:

Փետրվարի 2-ին, ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Ալեքսեյ Հեքիմյանի սիրված ու սպասված երգերը։ Համերգն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգը նվիրված է Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին:

Փետրվարի 2-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Ծրագիր՝ Դվորժակ. Սկերցո կապրիչոզո, Մոցարտ. Դաշնամուրի կոնցերտ թիվ 12, Սիբելիուս. Սիմֆոնիա թիվ 1: Մենակատար՝ Կատարինա Թրոյթլեր, դաշնամուր (Գերմանիա): Դիրիժոր՝ Ջեյմս Փ. Լիու (Սինգապուր):

Փետրվարի 3-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի ,Ռոմեո և Ջուլիետե ողբերգությունը: Հեղինակ՝ Վիլյամ Շեքսպիր: Բեմադրությունը՝ Լուսինե Երնջակյանի: Դերերում՝ Ժորա Մարտիրոսյան, Արմինե Նազարի-Դեխնավի, Սենիկ Բարսեղյան, Մխիթար Ավետիսյան, Քեթրին Մանասյան և այլք: ,Ռոմեո և Ջուլիետ»… Թվում է՝ ամեն ինչ ասված ու պատմված պատմություն: Բայց Կամերայինի նոր սերունդը՝ ի դեմս Լուսինե Երնջակյանի, հայտնաբերել և բացահայտել է նոր երանգներ ու գաղափարական սկզբունքներ:

Փետրվարի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Գ. Դոնիցետտիի ,Պողիկտոսե օպերան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Բեմադրիչ՝ Տիգրան Լևոնյան : Ներկայացումը վերականգնող ռեժիսոր՝ Ժաննա Թամիզյան: Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

Փետրվարի 5-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում տեղի կունենա համերգ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին:

Փետրվարի 6-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի ,Սիրով ապագայից կամ Mea Culpa 2ե տրագիկոմեդիան: Հեղինակ՝ Վահրամ Սահակյան: Բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան: Մտահղացման հեղինակ և պրոդյուսեր՝ Արմեն Համբարձումյան: Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Սամսոն Ստեփանյան, Լևոն Հարությունյան, Ջուլիետա Ստեփանյան, Արա Սարգսյան, Իրինա Դանիելյան, Արա Կարագյան, Գևորգ Մինասյան:

Փետրվարի 8-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնում կներկայացվի ,Գիրք ծաղկանցե մելոդրաման: Հեղինակ և բեմադրիչ` Ժիրայր Դադասյան: Երաժշտությունը` Վահան Արծրունու: Միջնադարյան հայկական բարձրաքանդակ` Մարդու, Առյուծի, Ցլի և Արծվի միֆական կերպարներով, որ խորհրդանշում են չորս ավետարանիչներին: Բարձրաքանդակը կենդանանում է, որ պատմի մեզ գրքի ու գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների և նրանց մեջ տեղ գտած աստվածային մանրանկարների մասին: Փոքրիկ պոետը ծանոթանում է հայոց այբուբենին և սկսում է գրել ծաղիկների մասին իր գիրքը: Ժամանակը հոսում է... Գիրքը բուժում է փոքրիկ աղջկա անբուժելի հիվանդությունը: Երիտասարդ կինը բացահայտում է գրքի խորհուրդը: Գիրքն իր մշտական հանգրվանն է գտնում սրբազան գրապահոցում` Մատենադարանում...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: