Մոնիկա Բելուչին Լոս Անջելեսում իտալական կինոյի փառատոնի է մասնակցել. Լուսանկարներ
դիտումներ: 1344
Իսկ փառատոնի բացման արարողության համար ընտրվել էր Բելուչիի մասնակցությամբ վերջին ֆիլմերից մեկը՝ Էմիր Կուստուրիցայի «Հարդագողի ճանապարհը»: Ֆիլմը պատմում է Բոսնիական պատերազմի ընթացքում զարգացող սիրո պատմության մասին:
Փառատոնի բացման արարողության շրջանակներում կարմիր գորգի վրա Բելուչին հայտնվել է Dolce & Gabbana նորաձևության տան սև գույնի զգեստով: Որպես աքսեսուարներ դերասանուհին ընտրել էր Cartier ոսկերչական տան կախազարդ և ոսկեգույն պայուսակ: