Հայերեն   English   Русский  

​Ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը խիստ պատժի ենթակա արարք է


  
դիտումներ: 3010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի է համարում«Medialab.am»լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։

Իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է խիստ պատասխանատվության՝ հետագայում նմանատիպ ցանկացած դեպք բացառելու համար։

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ձեռնարկված միջոցների և դրանց ընթացքի մասին իրավապահ մարմիններից պահանջվել են անհրաժեշտ տեղեկություններ:

Հարգանքով`

Հայաստանի Հանրապետության

մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

հանրային կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: