«Ժողովուրդ». Յուղոտ պաշտոնյան. Հերմինե Նաղդալյանի ամուսինը կնոջ շնորհիվ հասցրել է հսկայական ունեցվածք կուտակել
«Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Բեգլարյանն ունի 6 հատ հողամաս, անհատական բնակելի 3 հատ տուն և մեկ հատ բնակարան: Բացի այս, կառավարության աշխատողը երկու ընկերությունում ունի ընդհանուր 150 հազար դրամի բաժնետոմս: Իսկ փոխառությունների չափը կազմում է 1.5 մլն դրամ:
Պատգամավորի ամուսինն ունի ընդամենը 5 միլիոն դրամ: Իսկ որպես եկամուտ Բեգլարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական գերազանցում է 200 հազար դրամը, մեկ ընկերությունից ստացած 41 մլն 160 հազար դրամի չափով շահաբաժինը:
Բացի այս` նա 23 մլն դրամի չափով գույք է վաճառել, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ: Նշենք, որ Բեգլարյանը կառավարությունում բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում` գործերի կառավարիչն է, կազմակերպում է պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը և այսպես շարունակ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: