Հայերեն   English   Русский  

​Հարվի Վայնշտեյնի կնոջը պատկանող ապրանքանիշը նորաձևության շաբաթին չի մասնակցի


  
դիտումներ: 1170

Սկանդալային հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի նախկին կնոջը՝ Ջորջինա Չապմանին պատկանող ապրանքանիշի շոուն չեղարկվել է

Marchesa նորաձևության տունը չի մասնակցի Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթին: Նման որոշում կայացվել է աղմկահարույց սկանդալից հետո, որի կենտրոնում հայտնվել էր դիզայների ամուսինը՝ հոլիվուդյան ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը՝ Հարվի Վայնշտեյնը: Գրում է Elle.ru-ն:

Հիշեցնենք, որ Marchesa նորաձևության տունը պատկանում է Հարվի Վայնշտեյնի նախկին կնոջը՝ Ջորջինա Չապմանին և նրա ընկերուհուն՝ Քերեն Քրեյգին: Աղբյուրը հայտնել է, որ ապրանքանիշի ցուցադրության փոխարեն հյուրերին թվային ներկայացում է սպասվում:

Իսկ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը հասցրել է մեկնաբանել այդ տեղեկությունը. «Նոր սեզոնում Marchesa ապրանքանիշի 2018-աշուն հավաքածուն կներկայացնի թարմացված ձևաչափով», - հայտարարել է նորաձևության տան ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Marchesa ապրանքանիշը Նյու Յորքի նորաձրության շաբաթվա գլխավոր մասնակիցներից է եղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: