Հայերեն   English   Русский  

Մայք Փենսը կարող է հանդիպում անցկացնել ԿԺԴՀ-ի ներկայացուցչի հետ


  
դիտումներ: 320

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետաքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ չի բացառում Հարավային Կորեա կատարվելիք այցի շրջանակներում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հանդիպումը Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին Թիլերսոնը հայտարարել է Պերու կատարած այցի շրջանակներում:

«Գոյություն ունի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորություն», - ասել է Թիլերսոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժէ Ինը հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի պաշտոնական ղեկավար Կիմ Յոն Նամի հետ, որը ներկա է գտնվելու Օլիմպիադայի բացման արարողությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: