Հայերեն   English   Русский  

​Մոնիկա Բելուչին «Լյումեր» մրցանակաբաշխության գլխավոր աստղ է դարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 954

53-ամյա դերասանուհին դարձել է «Ոսկե գլոբուսի» ֆրանսիական տարբերակի գլխավոր աստղը

Նախօրեին Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում տեղի է ունեցել ֆրանսիական ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխություններից մեկը՝ «Լյումերը», որը համարվում է« Ոսկե գլոբուսի» ֆրանսիական անալոգը: Գրում է Elle.ru-ն:

Իսկ մրցանակների հանձման արարողության պատվավոր հյուր դարձել է մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին:

Երեկոյի համար դերասանուհին ընտրել էր Alexandre Vauthier նորաձևության տան վառ կարմիր գույնի շքեղ երեկոյան զգեստ, որը համադրել էր աշխարհահռչակ Christian Louboutin ապրանքանիշի սև նավակ կոշիկներով և կլաչով: Իսկ դերասանուհու շքեղ կերպարին ամբողջական տեսք հաղորդել էին Cartier ոսկերչական տան զարդերը:

«Լյումեր» մրցանակի հանձման արարողությունն այս տարի անցկացվել է 23-րդ անգամ:

Բացարձակ առաջատար դարձել է «120 հարված մեկ րոպեում» ֆիլմը, որը ստացել է մրցանակներ բոլոր վեց անվանակարգերում, որոնցում առաջադրված է եղել:

Մոնիկա Բելուչի-կարմիր զգեստ

Մոնիկա Բելուչի-կարմիր զգեստ

Մոնիկա Բելուչի-կարմիր զգեստ

Մոնիկա Բելուչի-կարմիր զգեստ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: