Հայերեն   English   Русский  

​Եթերում անծանոթուհիների հետ պարի համար թուրքական հաղորդումը տուգանվել է


  
դիտումներ: 1005

Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության գերագույն խորհուրդը “Ես չգիտեմ, իսկ իմ զուգընկերը գիտի” հաղորդմանը անբարոյության համար տուգանել է 410 հազար թուրքական լիրայով (10,4 մլն ռուբլի), քանի որ հաղորդման ժամանակ տղամարդիկ պարել են անծանոթուհիների հետ` մինչդեռ նրանց կանայք նստած տաղավարում հետևում էին այդ զարգացմանը:

Խորհրդի կարծիքով, հաղորդման մի հատվածը հակասում է “հասարակական բարոյախոսությանն” ու “քայքայում ընտանիքը”,-հաղորդում է Հյուրիեթը:

Հաղորդումը հեռարձակվել է նոյեմբերի 16-ին. մասնակիցները մի քանի օտարերկրացի կանանց հետ են պարել, իսկ նրանց կանայք հետևլ են ամուսիններին` “Լուրջ: Սա կատակ է: ես նրան կսպանեմ”բացականչություններով:

Խորհուրդը կարծում է, որ այդ տեսարանը “ամուսիններին դավաճանության է դրդել ու ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կվտանգեն ընտանիքի անդորրը”:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: