Հայերեն   English   Русский  

Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը Փարիզում ներկա են գտնվել «Ազատության 50 երանգները» ֆիլմի պրեմիերային. Լուսանկարներ


  
դիտումներ: 750

Նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Ազատության 50 երանգները» ֆիլմի երկար սպասված պրեմիերան, որն իհարկե չէին կարող բաց թողնել գլխավոր դերակատարներ Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը: Գրում է Spletnik.ru-ն:

28-ամյա դերասանուհին պրեմիերայի շրջանակներում կարմիր գորգի վրա հայտնվել էր երկար սպիտակ զգեստով: Երկրպագուները կարծիք են հայտնել, որ այդ զգեստով Դակոտան կարծես հարսնացուի նման լիներ և զուգահեռներ տարել ֆիլմի սյուժեի հետ (սցենարով Ջոնսոնի հերոսուհին էրոտիկ դրամայի եզրափակիչ մասում ամուսնանում է):

Ինչ վերաբերում է նրա զուգընկերոջը՝ Ջեյմի Դորնանին, նա ևս ոչ պակաս նորաձև կերպարով էր ներկայացել ֆիլմի պրեմիերային:

Փարիզում դերասանին ուղեկցում էր 35-ամյա կինը՝ Ամելիա Ուորները, որը կարմիր գորգի վրա հայտնվել էր կապույտ երկար զգեստով:

Ինչպես նախկինում Դորնանը խոստովանել է, կինը բոլորովին էլ ուրախ չի եղել էրոտիկ դրամայում իր մասնակցությանը և նույնիսկ չի դիտել ֆիլմի երեք մասերից և ոչ մեկը:

Дакота Джонсон и Джейми Дорнан на премьере фильма "Пятьдесят оттенков свободы" в Париже

Джейми Дорнан и Дакота Джонсон

Джейми Дорнан и Дакота Джонсон

Джейми Дорнан и Дакота Джонсон

Джейми Дорнан и Амелия Уорнер





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: