Սոբչակը մեկնաբանել է Թրամփի հետ նախաճաշը
Նշվում է, որ Սոբչակն այնտեղ մնացել է ավելի քան կես ժամ և միջոցառման շրջանակներում ասել է, որ «նախաճաշի» ձևաչափը չի հավանել և կարծում է, որ դա «բացարձակապես անօգուտ և անիմաստ միջոցառում էր»:
«Այն անհետաքրքիր էր, դրանք անիմաստ խոսքեր են: Այդ բոլոր ելույթները որևէ իմաստ չէին պարունակում: Նստած էին մարդիկ, որոնք նույնիսկ չէին կարողանում շփվել միմյանց հետ: Այնտեղ շատ էին պետական գործիչները: Թվում էր, թե դա լավ հարթակ է հաղորդակցության համար: Սակայն այն պատճառով, որ անդադար և անիմաստ պաշտոնական ելույթների հոսք էր, ոչ ոք չէր կարող խոսել», - ասել է Սոբչակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեջբերել է Հիսուսին: