Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը միջազգային մրցաշարում դուրս է մնացել մեդալի համար պայքարից
դիտումներ: 929
Առաջին գոտեմարտում Կարապետյանը հաղթել է Ալժիրի ներկայացուցչին, սակայն երկրորդում պարտություն է կրել վրացի մարզիկից եւ դուրս մնացել հետագա պայքարից: Մրցաշարը վարկանիշային էր Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի համար:
Ֆերդինանդ Կարապետյանը Փարիզից կմեկնի Համբուրգ, որտեղ Արսեն Ղազարյանի հետ (73 կգ) կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի: 10-օրյա հավաքից հետո, մեր երկու ձյուդոյիստները Դյուսելդորֆում հանդես կգան «Գրան Պրի» միջազգային վարկանիշային մրցաշարում: