«Ադամաթուզ»
Բաղադրությունը
200 գ կարագ
100 գ թթվասեր
1 թ. գդալ սոդա
300 գ ալյուր
300 գ կաթնաշոռ կամ կաթնաշոռային զանգված
50 գ շաքարափոշի
մի պտղունց աղ
մի քանի հատ ադամաթուզ
Պատրաստումը
Թթվասերը խառնել սոդայի հետ: Կարագը հարել, ապա ավելացնել թթվասերը, ալյուրն ու խմոր ստանալ: Ստացվածը դնել սառնարանը 15 րոպեով: Մինչ խմորը սառչի, պետք է միջուկը պատրաստել. դրա համար կաթնաշոռն ադամաթզի հետ տրորել, ավելացնել շաքարափոշին ու լավ խառնել:
Հիմա կարելի է խմորը հանել, 4 մասի բաժանել, յուրաքանչյուրից ևս 6-8 մաս ստանալ: Յուրաքանչյուր մասը գրտնակել, մեջտեղում միջուկը տեղադրել ու փաթաթել՝ տալով ադամաթուզի տեսք:
Յուղաթղթով պատված տապակի մեջ դասավորել կողք-կողքի ու թխել 200 աստիճանի պայմաններում կես ժամ:
Անուշ լինի: