Մեգան Մարքլը կրկին խախտել է թագավորական արարողակարգը
Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մեգան Մարքլի վարքագիծը պարբերաբար արժանանում է թագուհի Եղիզաբեթ 2-րդի դժգոհությանը, որը պնդում է, որպեսզի արքայազն Հարիի հարսնացուն նախքան հարսանիքը «արքայադուստրերի դպրոց» անցնի:
Սակայն վերջերս Էդինբուրգ կատարած այցի շրջանակներում Մեգանը կրկին անտեսել է արարողակարգը: Կանոններից մեկը Մեգանը խախտել է Social Bite բարեգործական կազմակերպության հիմնադիր Էլիս Թոմփսոնի հետ ծանոթության շրջանակներում:
«Ես ձեռքսեղման համար ձեռքս մեկնեցի նրան, սակայն նա դրան գրկախառնությամբ պատասխանեց: Մեգանն ու Հարիին շատ ավելի հասարակ էին, քան ես կարող էի պատկերացնել», - պատմել է կազմակերպության հիմնադիրը լրագրողներին:
Հիշեցնենք, որ թագավորական արարողակարգի համաձայն՝ բրիտանական միապետության ներկայացուցիչները չեն կարող օտար մարդկանց հետ գրկախառնվել և հանրության առաջ բաց իրենց էմոցիաներն արտահայտել: