Գեղարվեստի պետական ակադեմիան հավատարմագրվեց 4 տարով
դիտումներ: 2677
Ուսումնական հաստատությունում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը ներկայացրեց փորձագիտական զեկույցի հիմնադրույթները, բուհի ուժեղ և թույլ կողմերը։
Հավատարմագրման հանձնաժողովի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, որից հետո տեղի ունեցավ դռնփակ քննարկում և քվեարկություն։
Հանձնաժողովի որոշմամբ՝ ԵԳՊԱ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։