Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունը հաստատել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները չեղարկել են Մայք Փենսի հետ հանդիպումը


  
դիտումներ: 446

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի աշխատակազմի ղեկավար Նիկ Այերսը հաստատել է լրատվամիջոցների տարածած տեղեկոՒթյունն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները չեղարկել են Փխենչխանում Օլիմպիադայի շրջանակներում Փենսի հետ պլանավորած հանդիպումը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:

«Նրանք հրաժարվել են հանդիպումից, հնարավոր է, որ երբևէ անկեղծորեն չեն էլ պատրաստվել բանակցությունների սեղանի շուրջ նստելուն», - ընդգծել է Այրեսը:

Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հենց սկզբից հետաձգել են հանդիպումն այն հույսով, որ փոխնախագահ Փենսը կխոսի ավելի մեղմ, որպեսզի դա հետագայում օգտագործեն իրենց քարոզչական նպատակներով:

Ավելի վաղ The Washington Post պարբերականը գրել էր, որ Փենսը պետք է Սեուլում հանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի հետ, սակայն վերջին պահին հյուսիսկորեական իշխանությունները հանդիպումը չեղյալ էին հայտարարել Փհենյանի հասցեին քաղաքական գործչի հնչեցրած կոշտ հայտարարությունների պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: