Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում նոր մեղադրանքներ են հնչեցրել ՌԴ-ի հասցեին


  
դիտումներ: 385

ԱՄՆ-ն Մոսկվային և Դամասկոսին պատասխանատու է անվանել Արևելյան Գուտայում խաղաղ բնակիչների վրա իրականացված հարձակման համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Գրում է Gazeta.ru-ն:

«ԱՄՆ-ն հստակորեն դատապարտում է Արևելյան Գուտայում Ռուսաստանի և Ասադի ռեժիմի հարձակումները խաղաղ բանկիչների վրա», - նշվել է հաղորդագրության մեջ:

Վաշինգթոնը նաև կոչ է արել Մոսկվային դեսկալացիայի գոտիների հարցով իրականացնել պարտավորությունները և դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակիչների վրա հարձակումները:

Սակայն Սպիտակ տանը Սիրիայում խաղաղ բնակիչների վրա իրականացված հարձակումների վերաբերյալ Մոսկվայի և Դամասկոսի ներգրավվածության հարցում ապացույցներ չեն ներկայացրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արևելյան Գուտայում ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց թվում առնվազն 13 երեխա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: