6 րոպեում պատրաստվող փքաբլիթներ
դիտումներ: 3810
Պատրաստումը
Ձուն հարել, ավելացնել խտացրած կաթը, ապա՝ աղն ու սոդան, այնուհետև՝ քիչ-քիչ ալյուր այնքան, մինչև փափուկ խմոր ստացվի, որը ձգվող է, բայց ոչ կպչուն:
Խմորից մատի հաստության երշիկանման շերտեր առանձնացնել, ապա 2-3 սմ երկարության կտորներ կտրատել ու գնդել:
Թավայի մեջ լցնել ձեթը, ապա գնդերը տապակել բոլոր կողմերից:
Պատրաստի փքաբլիթները դասավորել անձեռոցիկի վրա, որ ձեթը քամվի, ապա վրան ցանկության դեպքում կարելի է շաքարափոշի ցանել:
Անուշ լինի: