Լոնդոնի ոստիկանությունը մտահոգված է. Մեգան Մարքլը և արքայազն Հարին սպիտակ փոշիով ծրար են ստացել
Ինչպես հայտնում է «Evening Standard» պարբերականը, խոսքը սպիտակ փոշիով ծրարի մասին է, որը զույգի համար Քենսինգթոնյան պալատ է ուղարկվել: Սակայն նամակը չի հասցրել Մեգանի և Հարրիի ձեռքերում հայտնվել, քանի որ այն անվտանգության ծառայության աշխատակիցներն են վերցրել:
Չնայած ծրարի բովանդակությունն ուսումնասիրած մասնագետները եկել են այն եզրակացության, որ նամակը որևէ վտանգ չի ներկայացնում, ոստիկանությունն, այնուամենայնիվ, հետաքննություն է սկսել:
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին տեղեկացված են ստացված ծրարի մասին:
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ նման դեպքերը վերջերս սկսել են հաճախակի բնույթ կրել: Ոչ վաղ անցյալում սպիտակ փոշիով նման ծրարներ ուղարկվել են ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որդուն, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, Wikiliaks սկանդալային պորտալի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժին և այլն:
Մոսկվայում գտնվող մի քանի դեսպանատներ ևս սպիտակ փոշիով ծրարներ են ստացել: