Հայերեն   English   Русский  

Դեյր Էզ Զորում միջազգային կոալիցիայի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով 29 մարդ է զոհվել


  
դիտումներ: 377

Սիրիայի Դեյր Էզ-Զոր նահանգում Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռների իրականացրած օդային հարվածների հետևանքով 29 խաղաղ բնակիչ է զոհվել:

Այդ մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Իրականացված օդային հարվածների հետևանքով նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել: Գործակալության աղբյուրի տվյալներով՝ որոշ տուժածներ ծանր վիճակում են գտնվում:

Ռմբակածություններն իրականացվել են Դեյր Էզ Զորի արևելյան արվարձանում գտնվող Էշ Շաֆա և Զախրատ Ալավանի բնակավայրերում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի Համա նահանգում ահաբեկիչների կողմից հրթիռային գնդակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: