Հայերեն   English   Русский  

​Մելանիա Թրամփը Սպիտակ տանը ելույթով է հանդես եկել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1331

Պաշտոնական ընդունելության համար ԱՄՆ-ի առաջին տիկինը երիտասարդ ամերիկացի դիզայների զգեստի էր նախապատվություն տվել

Հանրության առաջ երկարաժամկետ բացակայությունից հետո Մելանիա Թրամփը վերջապես վերջնականապես վերադարձել է առաջին տիկնոջ պարտականություններին: Գրում է Elle.ru-ն:

Նախօրեին նա ուղեկցում էր Դոնալդ Թրամփին նահանգապետերի հետ ամենամյա պարահանդեսին, իսկ այսօր արդեն այս տարի առաջին անգամ ելույթ է ունեցել Սպիտակ տանը:

Նման կարևոր միջոցառման համար առաջին տիկինը Gabriela Hearst ապրանքանիշի սպիտակ գույնի զուսպ զգեստ էր ընտրել: Ամերիկյան այս բրենդը (որը Գաբրիելա Հերսթը ստեղծվել է ընդամենը երեք տարի առաջ) Մելանիան առաջին անգամ չէ, որ նախընտրում է և կարծես շուտով այն կներառվի ԱՄՆ-ի առաջին տիկնոջ սիրելի նորաձևության տների շարքում:

Ամերիկացի քաղաքական գործիչների առաջ իր ելույթի շրջանակներում Մելանիան անդրադարձել է Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությանը, որի հետևանքով 17 մարդ զոհվեց:

«Ես որպես ծնող չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե դա ինչ վիշտ է, և կարծում եմ, որ մենք պետք է միավորվենք, որպեսզի օգնենք մեր երեխաներին պատրաստ լինել ժամանակակից աշխարհում չարիքի և դաժանության դեմ պայքարին», - ասել է Մելանիան:

Мелания Трамп в строгом нежно-розовом платье выступила с речью в Белом доме

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: