Հայերեն   English   Русский  

Զարմինե Զեյթունցյանը ՀՌՀ-ում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի զարգացման հայեցակարգը


  
դիտումներ: 2085

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հրավիրված էր մասնակցելու Հայ-Ռուսական համալսարանում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը,

որը նվիրված էր Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Կլոր-սեղան քննարկմանը կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հայեցակարգը և Կոմիտեի 2017 թվականի ընթացքում կատարած և 2018 թվականին նախատեսվող աշխատանքները:

Այնուհետև` ՀՌՀ-ի դասախոսական անձնակազմն ու ուսանողները քննարկվող թեմաների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել, որից հետո Կոմիտեի նախագահը պատասխանել է վերջիններիս կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպման ընթացքում ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ու ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը քննարկել են երկկողմանի ակտիվ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների ակտիվ մասնակցությունը ոլորտին առնչվող նախագծերի՝ կոմիտեի կողմից մշակման հարցում:

Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և Բիզնեսի ինստիտուտում գործում է Կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոն («զբոսաշրջություն»՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով)։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: