Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարրին նախկին ընկերուհիներին հրավիրել է սեփական հարսանիքին


  
դիտումներ: 1467

Ինչպե՞ս է այդ նորությանն արձագանքել Մեգան Մարքլը

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլիի հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Իսկ այս ընթացքում կազմվում են նաև հյուրերի ցուցակները: Նախօրեին հայտնի է դարձել, որ հարսանիքին հրավիրվածների թվում են նաև Չելսի Դեյվին և Քրիսիդա Բոնասը: Բան այն է, որ այս երկու աղջիկները արքայազն Հարիի նախկին ընկերուհիներն են, որոնց հրավիրելու նախաձեռնությունը ևս Հարիին է:

Հիշեցնենք, որ Չելսիի հետ սիրավեպը տևել է ավելի քան յոթ տարի, և շատերը ենթադրում էին, որ այդ դժվար հարաբերությունները (երիտասարդները մի քանի անգամ բաժանվել են, իսկ այնուհետև հաշտվել) կավարտվեն ամուսնությունով: Սակայն դա տեղի չունեցավ և 2010 թ. ի վերջո արքայազնը խզեց հարաբերությունները Դեյվիի հետ:

Ինչ վերաբերում է Քրիսիդա Բոնասին, այդ սիրավեպը բավականին կարճ էր «Չելսիի» հետ հարաբերությունների համեմատ և ընդամենը երկու տարի շարունակվեց ու ավարտվեց 2014 թ.:

Հարրին լավ հարաբերություններ է պահպանել նախկին երկու ընկերուհիների հետ էլ և որևէ խնդիր չի տեսնում իր հարսանեկան արարողության ժամանակ նրանց ներկայության հարցում: Ավելին Հարին վստահ է, որ իր հարսնացուն ուրախ կլինի տեսնել ինչպես Քրեսիդային, այնպես էլ Չելսիին:

Իսկ թե ինչպես է այդ տեղեկությանն արձագանքել Մեգան Մարքլն անհայտ է, բայց անկասկած ի տարբերություն Հարիի` նա արարողության ժամանակ չի ուզում տեսնել իր առաջին ամուսնուն` պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: