Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը


  
դիտումներ: 2261

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը՝ անվանի դերասան, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) եղբայրը:

արտիստ Ալբերտ Մկրտչյանը՝ անվանի դերասան, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) եղբայրը:

Տեղեկությունը Անկախ-ի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից:

Ռեժիսորի 81-ամյակը լրացել էր երեկ՝ փետրվարի 27-ին:

Ալբերտ Մկրտչյանը նկարահանել և սցենարներ է գրել 15-ից ավելի ֆիլմերի համար:

Նրա հայտնի ֆիլմերից են «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Հուշարձան»-ը, «Կյանքի լավագույն կեսը», «Ուրախ ավտոբուս»-ը և այլն: Ֆիլմերի մի մասը արժանացել են պետական մրցանակների: Ալբերտ Մկրտչյանը նաև Մհեր Մկրտչյան թատրոնում բեմադրել մի շարք պիեսներ՝ կրկին մեծ հաջողություններ արձանագրելով:

Մկրտչյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու (2000 թ.), Մշակույթի նախարարության ոսկե (2007 թ.) մեդալներով, արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակին (2012):

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Գյումրիում: 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1960-1966 թթ. եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թ.-ից՝ Հայֆիլ ստուդիայի ռեժիսոր, 1955-1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրենն ու գեղարվեստական ղեկավար։ 1980-2001 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: