Քսենիա Սոբչակը բանավեճի ընթացքում ջուր է լցրել Ժիրինովսկիի վրա
«Россия 1» հեռուստաընկերության եթերում բանավեճի ընթացքում ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի և Վլադիմիր Ժիրինովսկիի միջև տհաճ միջադեպ է գրանցվել: Գրում է Rentv.ru-ն:
Ռուսաստանի նախագահի թեկնածուներից Սերգեյ Բաբուրինի ելույթի շրջանակներում Քսենիա Սոբչակը դիմել է Ժիրինովսկիին և խնդրել չընդհատել քաղաքական գործչին:
Սակայն Սոբչակի խնդրանքից հետո Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը Սոբչակին հիմար է անվանել, իսկ վեճը դրանով չի ավարտվել: Թեժ քննարկումն ավարտել է Սոբչակը, որը բաժակով ջուրը քաղաքական գործչի վրա է լցրել:
«Ձեզ կարգին պահեք: Ես ձեր իսկ մեթոդներն եմ կիրառում», - ասել է Սոբչակը:
Իսկ Ժիրինովսկին վեճը չի դադարեցրել և դաշնային հեռուստաալիքի եթերում անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել: