Հայերեն   English   Русский  

Պենտագոնը վաղաժամկետ է անվանել զենքի մատակարարման մասին Պորոշենկոյի հայտարարությունը


  
դիտումներ: 457

Պենտագոնը վաղաժամկետ է համարում առաջիկա շաբաթների ընթացքում ամերիկյան զենքի մատակարարման վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունները: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան գերատեսչության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:

«Զենքի մատակարարման ժամկետների մասին խոսելը վաղաժամկետ է», - հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ից զենքի առաջին մատակարարումները սպասվում են մի քանի շաբաթվա ընթացքում:

Նա հայտնել է, որ խոսքը էլեկտրոնային ռումբերի, հակաօդային պաշտպանության և մի շարք այլ զինատեսակների մասին է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: