Հայերեն   English   Русский  

Պուչդեմոնը հրաժարական է տվել և իրեն փոխարինող նշանակել


  
դիտումներ: 852

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է հրաժարականի մասին: Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է տեսաուղերձի միջոցով: Գրում է Vesti.ru-ն:

Նա նաև հայտնել է իրեն փոխարինողի անունը, որը դարձել է Ժորդի Սանչեսը` Կատալոնիայի անկախության համար շարժման առաջնորդներից մեկը:

Ներկայումս Սանչեսը բանտում է գտնվում: Նրա ձերբակալությունը շարժման կողմանկիցների շարքերում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Գրում է Vesti.ru-ն:

Պուչդեմոնը կոչ է արել խորհրդարանին նաև անհապաղ երկխոսություն սկսել, որպեսզի սկսեն կառավարության ղեկավարի պաշտոնում նոր թեկնածուի ընտրությունը: Նրա խոսքերով` միայն հենց Սանչեսը ստեղծված պայմաններում կարող է պայմանավորվել նոր կառավարության մասին:

Կատալոնիայի նախկին ղեկավարը մտադիր է Բելգիայում մնալ, որտեղ մեկնել էր ձերբակալությունից խուսափելու նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: