Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում հույն զինվորականների կդատեն


  
դիտումներ: 543

Հունական բանակի երկու զինծառայող, որոնք ձերբակալվել են թուրքական Էդիրնե նահանգի չեզոք գոտում, լրտեսության և փակ զինվորական գոտի ապօրինի ներխուժման մեղադրանքներով կկանգնեն դատարանի առաջ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկության` հունական բանակի բարձրաստիճան զինվորականն ու լեյտենանտը զենքը ձեռքներին ձերբակալվել են Փազարքուլե շրջանում և տեղափոխվել Էդիրնեում Թուրքիայի ժանդարմերիա:

Համապատասխան ընթացակարգերից հետո հույն զինվորականներին ուղարկել են դատախազություն, այնտեղից` դատարան: Դատախազությունը պահանջել է վերջիններիս կալանավորել:

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: