Հայերեն   English   Русский  

​Նոր մանրամասներ Ջենիֆեր Էնիսթոնի և Ջասթին Թերուի ամուսնալուծությունից


  
դիտումներ: 1826

Լրագրողները պարզել են, թե ում պատճառով է վերջին տարիներին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը բաժանվել

Ջենիֆեր Էնսթոնի և Ջասթին Թերուի ամուսնալուծության մասին զույգի համատեղ հայտարարության տարածումից երկու շաբաթ է անցել, իսկ այս ընթացքում արևմտյան լրատվամիջոցները նրանց բաժանման համար տարբեր պատճառներ են ներկայացրել: Գրում է Elle.ru-ն:

Իսկ նախօրեին արդեն լրագրողները հայտնել են, որ զույգի ամուսնալուծության գլխավոր պատճառներից մեկը դերասանուհի Նաոմի Ուոթսն է դարձել:

Աղբյուրների տվյալներով` դեռևս նախորդ տարվա հունվարից զույգի հարաբերությունները բավական լարված են եղել: Էնիսթոնը խիստ վշտացել է Նյու Յորքում հավաքույթներից մեկի ընթացքում արված լուսանկարներում ամուսնուն և Ուոթսին միասին տեսնելով:

«Գաղտնիք չէ, որ Թերուն և Ուոթսը 16 տարվա ընկերներ են, սակայն վերջին շրջանում Էնիսթոնը խիստ մտահոգվել է ամուսնու և գործընկերուհու մտերիմ հարաբերությունների պատճառով: Իսկ դրան նպաստել է այն հանգամանքը, որ Նաոմին բաժանվել էր Լիվ Շրայբերից և արդեն ազատ էր: Իսկ Ջասթինն իրեն այնպես էր դրսևորում Նաոմիի կողքին, կարծես ամուսնացած չէր», - հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ջասթին Թերուն և Նաոմի Ուոթսը ծանոթացել էին 2001թ. նկարահանման հրապարակում և այդ ժամանակներից ի վեր մոտ ընկերներ են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: