Հայերեն   English   Русский  

Կլիմկինը Ղրիմ այցի համար Սոբչակի դիմումը քաղաքական շիզոֆրենիա է անվանել


  
դիտումներ: 631

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը Ղրիմ այցելելու համար ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի դիմումի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական շիզոֆրենիա է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինձ բոլորը Սոբչակի և օկուպացված Ղրիմի մասին են հարցում, կարծես թե այլ թեմաներ չկան: Ղրիմի օկուպացված տարածք մուտք գործելու համար Ուկրաինայի օրենսդրությանը հետևելն, իհարկե, դրական է: Սակայն բռնազավթված տարածքում ոչ լեգիտիմ ընտրությունների անօրինական քարոզչություն անցկացնելու համար օրինական մուտքն, իհարկե, քաղաքական շիզոֆրենիա է», - գրել է Կլիմկինը թվիթերում:

Ավելի վաղ Սոբչակը հայտարարել էր, որ Ղրիմի տարածք մուտք գործելու համար թույլտվություն ստանալու խնդրանքով դիմել է Ուկրաինայի դեսպանատուն: Սակայն Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատանը հայտարարել են, որ Սոբչակից նամակներ չեն ստացել:

2017 թ. հոկտեմբերին Սոբչակը Ղրիմը միջազգային իրավունքի տեսանկյունից ուկրաինական տարածք էր անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: