Հայերեն   English   Русский  

Օբաման սեփական շոու վարելու նպատակով բանակցություններ է վարում Netflix ընկերության հետ


  
դիտումներ: 787

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարում ամերիկյան Netflix ընկերության հետ սեփական շոու նկարահանելու նպատակով: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը Բարաք և Միշել Օբամաների մասնակցությամբ էքսկլյուզիվ շոուի նկարահանման նպատակով բանակցություններ է վարում:

Ընդ որում՝ հաղորդաշարի պլանավորված էպիզոդների և դրանց ձևաչափի մասին տվյալներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել էր, որ իր հուշերը կստանան «Կազմավորում» անվանումը և կհրապարակվեն նոյեմբերի 13-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: