Հայերեն   English   Русский  

​Թխվածքաբլիթ «Մադլեն»


  
դիտումներ: 3887

Թեթև, բուրավետ ու համեղ այս թխվածքաբլիթը, որ միաժամանակ նաև վաղուց ծանոթ է թվում, պատրաստվում է շատ արագ:

Բաղադրությունը

120 գ ալյուր

2 ձու

80 գ շաքարավազ

90 գ կարագ

1 ճ.գդալ կիտրոնահյութ

մի քիչ շաքարափոշի (զարդարելու համար):

Պատրաստումը

Սկզբում պետք է հալացրած կարագը խառնել շաքարավազի ու ձվի հետ, ապա զանգվածը լավ հարել հարիչով: Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու խառնել:

Դրանից հետո խմորին ավելացնել կիտրոնահյութը ու կրկին լավ խառնել:

Խմորը պատրաստ է ու պետք է արդեն հատուկ կաղապարների մեջ լցնել կամ էլ խխունջի ձև տալ ու դասավորել յուղաթուղթ փռած տապակի վրա: Թխել 190-200 աստիճան տաքացված փռի մեջ 15 րոպե:

Փռից հանելուց հետո շաքարափոշի ցանել ու վայելել:

Անուշ լինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: