Հայերեն   English   Русский  

Մակրոնը մտահոգոթյուն է արտահայտել ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի կապակցությամբ


  
դիտումներ: 696

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի շրջանակներում մտահոգություն է արտահայտել պողպատի և ալյումինի ներմուծման համար ԱՄՆ-ի սահմանած մաքսային տուրքերի կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

«Նա ասել է, որ դաշնակից երկրներին ուղղված նման միջոցները, որոնք հարգում են համաշխարհային առևտրի կանոնները, արդյունավետ չեն լինի անբարեխիղճ քաղաքականության դեմ պայքարում», - նշվել է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: Մակրոնի խոսքերով՝ ընդհակառակն այդ միջոցները կարող են առևտրային պատերազմ սսադրել, որի շրջանակներում կպարտվեն բոլոր շահագրգիռ երկրները:

«Եվրոպան հստակ և համամասնորեն կարձագանքի ցանկացած անհիմն պրակտիկայի, որը կհակասի համաշխարհային առևտրի կանոններին», - նշվել է հայտարարության մեջ:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև հյուսիսկորեական հարցը: Իսկ Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Սպիտակ տան նախորդ օրվա տարածած հաղորդագրությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: