Քլոե Քարդաշյանը երեխայի լույս աշխարհ գալու նախաշեմին հավաքույթ է կազմակերպել.Լուսանկարներ
Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքում հերթական baby shower հավաքույթն է անցկացվել: Այս անգամ արդեն այն կազմակերպել էին Քլոե Քարդաշյանը և Տրիստան Թոմփսոնը, որոնք պատրաստվում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Գրում է Spletnik.ru-ն:
Հավաքույթի գլխավոր հերոսներն, իհարկե, ապագա երեխայի ծնողներն են եղել, որոնց միացել էին նաև նրանց հարազատները:
Եթե հավաքույթի ընթացքում Քլոե և Քորթնի Քարդաշյաններն ու Քայլի Ջեները սելֆի էին անում միմյանց հետ, ապա Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները և նրանց մայրը` Քրիս Ջեները, նախընտրել էին գլխավորապես կադրից դուրս մնալ:
Հավաքույթին մասնակցել է նաև Մերի Ջո Հոութոնը` Քրիս Ջեների մայրը և Քարդաշյան-Ջեներ քույրերի տատիկը, որին Քլոեն և Քենդալը սոցիալական ցանցերում առանձին գրառումներ էին նվիրել:
Պետք է նշել, որ Քլոեն և Տրիստանը երկար ժամանակ մտածել են, որ որդի են ունենալու: Եվ անգամ հասցրել էին իրենց ապագա որդու համար անուն ընտրել, սակայն ավելի ուշ զույգը հայտնել էր, որ դուստր է ունենալու:
«Ապշած եմ: Կարծում էի, որ որդի եմ ունենալու, չէի զգում, որ նա աղջիկ է», - խոստովանել էր Քլոեն:
Իսկ աստղային զույգի ապագա դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ կազմակերպված հավաքույթի սրահն ամբողջովին վարդագույն պարագաներով է զարդարված եղել: