Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 2523

Մարտի 16-ին, ժամը 19:00-ին, ՛՛Նարեկացի՛՛արվեստի միությունում տեղի կունենա համերգային երեկո, որի ժամանակ կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված երգերը:

Միջոցառման ընթացքում հանդես կգա Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի ՛՛Աշնանային ձայներ՛՛երգչախումբը: Գեղարվեստական ղեկավար՝ Լաուրա Մակարյան: Խմբավար՝ Նարինե Դավթյան: Ներածական խոսքը՝ երաժշտագետ Սեդա Շեյրանյանի: Դաշնակահար՝ Հարություն Թագվորյան: Մուտքն ազատ է:

Մարտի 16-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Ծրագիր՝ Մոցարտ. Սիմֆոնիա թիվ 41 (,Յուպիտերե), Բրուքներ. Սիմֆոնիա թիվ 3 (1889 թ. խմբագրություն): Դիրիժոր՝ Էնթընի Վիթ (Լեհաստան):

Մարտի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՛՛Արտ Սինեմա՛՛ անսամբլի համերգը: Գեղարվեստական ղեկավար` Աշոտ Խոյեցյան: Ծրագրում` Շարլ Ազնավուր, Է. Սերրա, Մ. Լեգրան, Է. Մորրիկոնե, Յան Տիերսեն, Ֆ. Սարդե, Մ. Մայն, Ջ. Դելերյու, Ժ. Կ. Պետի, Ջ. Գարվարենց, Վ. Կոսմա, Ա. Տրովայոլի: Մենակատարներ` Աշոտ Խոյեցյան (1-ին ջութակ), Հայկ Վարդանյան (2-րդ ջութակ), Լևոն Առաքելյան (թավջութակ), Կարեն Սարաֆյան (դաշնամուր):

Մարտի 18-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում տեղի կունենա Մուրադ Մշեցու ստեղծագործական երեկոն: Մասնակիցներ՝ Մուրադ Մշեցի, ՀՀ վաստ. արտիստ Ներսիկ Իսպիրյան, Աղասի Իսպիրյան, Արաբո Իսպիրյան,Արա Այվազյան, Շիրխանե,Սամվել Երանյան, Գոհար Հովհաննիսյան,Արսեն Գրիգորյան, Մարինե Մուրադյան, Կարեն Մշեցի, Արսեն Ղազարյան, ,Տարոնցիներե։

Մարտի 20-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Պերճ Զեյթունցյանի ՛՛Հարյուր տարի անց՛՛ դրաման: Ներկայացումը պատմություն է Հայոց ցեղասպանության մասին. պատմողը ցեղասպանություն իրականացնող թուրք դահիճներից մեկին գնդակահարած հայ վրիժառուի թոռն է, իսկ պատմությունը լսողը` գնդակահարված դահճի թոռը: Բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի: Գլխավոր դերերում` Տիգրան Ներսիսյան, Արմեն Մարության:

Մարտի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Բիզեի ՛՛Կարմեն՛՛ օպերան: Կարմեն՝ Վարսենիկ Ավանյան, Խոսե՝ Սարգիս Աղամալյան, Էսկամիլիո՝ Գեորգի Առաքելով, Միքայելա՝ Նունե Բադալյան, Ցունիգա՝ Պողոս Բեազբեկյան, Ֆրասկիտա՝ Արծվիկ Դեմուրչյան և այլք: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան: Բեմադրիչ՝ Արմեն Մելիքսեթյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

Մարտի 21-ին, ժամը 20:00-ին, ՛՛Նարեկացի՛՛ արվեստի միությունում տեղի կունենա բարոկկո երաժշտության համերգ՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան: Երաժշտական երեկոյին կմասնակցեն անգլիացի երգեհոնահար, կլավեսինահար և երաժշտագետ Քրիստոֆեր Ստեմբրիջը (կլավեսին), Մերի Դոլմազյանը (ալտ) և Կարինե Հովհաննիսյանը (կլավեսին): Քրիստոֆեր Ստեմբրիջը ,Նարեկացիե արվեստի միությունում ցանկալի և սպասված հյուրերից է: 2008 թ. կլավեսիններ պատրաստող անգլիացի վարպետ Ռեյմոնդ Ռայթոնը, համերգային տեսագրություններից մեկը դիտելով, որոշում է «Նարեկացի» արվեստի միությանը նվիրել իր կլավեսիններից մեկը, ինչի առիթով էլ Քրիստոֆեր Սթեմբրիջն այցելում է Հայաստան՝ միությունում հայ երաժիշտների հետ կլավեսինի վարպետության դասեր անցկացնելու: Մուտքն ազատ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: