Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը դեռևս կարող է դրական արդյունքի հասնել հավակնորդների մրցաշարում. Հրանտ Մելքումյան


  
դիտումներ: 500

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը դեռևս կարող է իր խոսքն ասել հավակնորդների մրցաշարում:

Այս տեսակետն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:

«Հավակնորդների մրցաշարի առաջին պարտիայում ուժեղ պայքարում Լևոնը ոչ-ոքի խաղաց: Սակայն, երբ խաղատախտակի առաջ ես լինում, երբեմն հեշտ չի լինում կողմնորոշվել: Վերջին շրջանում Լևոնը գերազանց մարզավիճակում է: Նա դեռ կարող է մրցաշարային աղյուսակում շտկել իր դիրքերը և լավ արդյունքի հասնել»-շեշտեց գրոսմայստերը:

Մելքումյանի կարծիքով, Արոնյանի հաջորդ մրցակից Կարյակինը ուժեղ հակառակորդ է: «Սև խաղաքարերով դժվարին պարտիա կսպասվի Կարյակինի հետ: Սակայն վերջերս Լևոնն արդեն հաղթել է նրան շատ տպավորիչ ոճով: Արոնյանը կարող է ռիսկի դիմել և հաղթանակ տոնել»-ասաց հավաքականի անդամը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: