Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունը Ռուսաստանին Սկրիպալի թունավորման մեջ է մեղադրել


  
դիտումներ: 668

Սպիտակ տունը պաշտոնական հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիային, որը մեղադրել է Ռուսաստանին հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: Գրում է Gazeta.ru-ն:

«Միացյալ Նահանգներն իր համերաշխությունն է հայտնում իր սերտ դաշնակից Մեծ Բրիտանիայի: ԱՄՆ-ն կիսում է Մեծ Բրիտանիայի գնահատականները այն հարցի շուրջ, որ Ռուսաստանը պատասխանատու է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ», - նշվել է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը նաև նշում է, որ այդ միջադեպը բնորոշ է Ռուսաստանի վարքագծին, որն «անտեսում է միջազգային կարգը:»:

Իսկ Մոսկվան պաշտոնապես հերքում է նման մեղադրանքներն ու պահանջում ապացույցներ տրամադրել միջադեպին Ռուսաստանի ներգարավվածության վերաբերյալ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան այլ պետությունների ներկայացուցիչներին կոչ է արել մտածել, թե ում է ավելի ձեռնտու Սկրիպալի թունավորումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: