Սոբչակն արտասվել է նախընտրական հեռուստաբանավեճերի ընթացքում
Ընտրողներին ուղղված դիմումից հետո Սոբչակը հայտարարել է, որ մյուս թեկնածուները մշտապես ընդհատում են իրեն: Նա նաև խնդրել է բանավեճը վարող Վլադիմիր Սոլովյովին փոխհատուցել ընդհատումների պատճառով իր կորցրած ժամանակը:
Այնուհետև Ռուսաստանի «Կոմունիստական» կուսակցության թեկնածու Մաքսիմ Սուրայկինի ուղերձից հետո Սոբչակը սկսել է արտասվել և հայտարարել, որ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ոչ միայն ընդհատում է իրեն, այլ նաև վիրավորում, իսկ Սոլովյովը թույլ է տալիս, որպեսզի նման բան տեղի ունենա: Իսկ «Խնձոր» կուսակցության թեկնածու Գրիգորի Յավլինսկին իր ելույթի ընթացքում կոչ է արել քննարկումը Սոբչակի դեմ հալածանքների չվերածել:
«Կարծում եմ, որ սա խայտառակություն է, մեկ թեկնածուի դեմ կոլեկտիվ հալածանք` կնոջը ստիպելով արտասվել», - ասել է Սոլովյովը` ավարտելով եթերը: