Ծննդյան տոները` արգելքի տակ
Ծննդյան տոների կապակցությամբ նման որոշման մասին է հայտնել չինական Սիանյայի Հյուսիս-արևմտյան համալսարանին կից Ժամանակակից քոլեջի ղեկավարությունը` ուսանողներին «արևմտյան մշակույթի էքսպանսիային դիմադրելու» կոչով: Բուհի ուսանողներից մեկը պատմել է «Beijing News» գործակալությանը, որ խոստացել են պատժել ուսանողներին, եթե Կաթլիկ տոնի օրը նրանք չգնան ադմինիստրացիայի կազմակերպած 3 ժամ տևողությամբ քարոզչական ֆիլմ դիտելու:
Համալսարանի միկրոբլոգերից մեկում տեղեկություն է տարածվել, որտեղ ուսանողներին կոչ են անում ավելի շատ ուշադրություն դարձնել չինական ավանդույթներին ու ազգային տոներին, քանի որ արևմուտքի տոները երիտասարդությանը ստիպում է մտածել, որ Արևմուտքն ավելի զարգացած է: Ուսանողներին նաև խնդրում են հաշվի առնել, որ Չինաստանը պաշտոնապես աթեիստական երկիր է հանդիսանում:
Իսկ «Xinhua»-ի տեղեկացմամբ, ավելի վաղ Վեբչժոու քաղաքի իշխանություններն արգելել են մանկապարտեզներում ու դպրոցներում ծննդյան տոների կապակցությամբ ցերեկույթներ անցկացնել: