Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության թեկնածու Քսենիա Սոբչակի հետ միջադեպից հետո հայտարարել է, որ Ռուսաստանում քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի կոշտ կանոնների: Գրում է Gazeta.ru-ն:
«Եթե ռուս քաղաքական գործիչը պատրաստ չէ կոշտ կանոններին, ապա ավելի լավ է, որպեսզի նա կարիերա չսկսի», - ասել է Ժիրինովսկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քսենիա Սոբչակը արտասվել է նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում: