Հայերեն   English   Русский  

Լավրովը բեմ բարձրանալիս սայթաքել է և ընկել Տեսանյութ


  
դիտումներ: 773

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սայթաքել է և ընկել ծնկների վրա, իսկ այնուհետև կատակել միջադեպի կապակցությամբ: Գրում է Vz.ru-ն:

Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած «Ռուսաստան` հնարավորությունների երկիր» ֆորումի շրջանակներում բեմ բարձրանալիս սայթաքել է և ընկել:

Իսկ միջադեպի տեսանյութը հայտնվել է YouTube տեսահոսթինգում: Լավրովը ծնկների վրա ընկել է աստիճաններին դիպչելու պատճառով: Սակայն նա անմիջապես կատակել է` ընդգծելով, որ դա դիվանագիտական շփոթություն չէր:

«Տեսնում եք ի՞նչ ստացվեց: Սայթաքեցի: Լավ է գոնե ոչ դիվանագիտական ճակատում, այլ աստիճանի վրա», - կատակել է դիվանագետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: