Հայերեն   English   Русский  

Գյումրիում դանակահարված եղբայրների վիճակը ծանր է


  
դիտումներ: 609

Նախօրեին տեղի ունեցած դանակահարության հետևանքով հիվանդանոցում գտնվող եղբայրների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Երեկ շտապբուժօգնության մեքենայով «ԳյումրԻ» բժշկական կենտրոն էին տեղափոխել երկու եղբայրների՝ 1982 թվականին ծնված Մանուկ Հ.-ն և 1986 թվականին ծնված Մանվել Հ.-ն: Նրանց դանակահարել էին Գյումրու Ղուկասյան փողոցում գտնվող տան մոտ։

Բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն եղբայրները վիրահատել են:

Մանուկը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի առաջին պատի ծակած-կտրած թափանցող վերքով, ներքին մասի արյունահոսությամբ և տրավմատիկ շոկով։ Մանվել Հ.-ին տեղափոխել են կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքով, պերիկարդի ձախ թոքի ստորին բլթի, ստոծանու վնասումով, թոքային զարկերակային պրոֆուզ արյունահոսությամբ, որովայնի առաջին պատի ձախ թուլակողի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով, ստամոքսի առաջային պատի միջանցիկ վնասումով։

Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Արդեն կա երկու ձերբակալված, որոնք նույնպես եղբայրներ են: Այժմ կատարվում են քննչական և օպերատիվ, հետախուզական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: