Հայերեն   English   Русский  

​18-ամյա աղջիկը մահացել է իր հեռախոսի պայթյունից


  
դիտումներ: 440

Հնդկաստանում աղջկա սմարթֆոնը պայթել է այն պահին, երբ նա խոսում էր բարեկամուհու հետ:

Ումա Օրամը հեռախոսը միացրել է վարդակին` լիցքավորելու նպատակով, միևնույն ժամանակ խոսելով բարեկամուհու հետ: Րոպեներ անց հեռախոսը պայթել է` վնասելով աղջկա ձեռքը, կրծքավանդակը և ոտքը:

Ընտանիքի անդամների խոսքով նրանք նկատել են, որ աղջիկն անգիտակից ընկել է, այնուհետև Հնդկաստանի արևելյան Օսիշա նահանգի հիվանդանոցում մահացել է:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ այդ հեռախոսը 2010թ-ին թողարկված a 5233-ն է:

Նոկիայի խոսնակը Indy100- ին ասել է, որ իրենց ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում աղջկա ընտանիքի անդամներին: Տեղական իշխանությունները քննում են միջադեպի պատճատները և կներկայացնեն այն ամենն ինչ պարզ կդառնա հետաքննության արդյունքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: