Հայերեն   English   Русский  

Գերմանիայի կանցլերը քննադատել է Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները


  
դիտումներ: 346

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 21-ին ելույթ է ունեցել Բունդեսթագում, որի ընթացքում քննադատել է Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները: Դաշնային կառավարությունն Արևելյան Ղուտայում ընթացող մարտերն անվանել է «ամենադաժաններից մեկը»:

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ դրանց աջակցում են Ասադի ռեժիմն ու Ռուսաստանը: Ըստ Մերկելի՝ Աֆրին նահանգում տիրող իրավիճակը ևս մտահոգություն է առաջացնում: «Այն, ինչ տեղի է ունենում Աֆրինում, որտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ ենթարկվում են հետապնդման, մահանում են կամ ստիպված են լինում փախուստի դիմել, անթույլատրելի է՝ չնայած Թուրքիայի՝ ազգային անվտանգության շահերին մատնացույց անելը»,- ընդգծել է կանցլեր Մերկելը:

Վերջինս հավելել է, որ Գերմանիան շարունակելու է ընդունել փախստականներին՝ հավելելով, որ դաժանության, քսենոֆոբիայի և հակասեմիտիզմի դրսևորումն «իրենց երկրում տեղ չունի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: