Հայերեն   English   Русский  

Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ Թրամփի խոսքերը անակնկալ է եղել Սպիտակ տան համար


  
դիտումներ: 467

Washington Post պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները զարմացել են, երբ նա հայտնել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, որ ակնկալում է շուտով հանդիպել նրան: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` սա անսպասելի հայտարարություն է եղել, քանի որ հեռախոսազանգին նախորդած ճեպազրույցների ընթացքում հնարավոր հանդիպումը չի հիշատակվել, և Թրամփի օգնականները հանձնարարություն չեն ստացել այն նախապատրաստելու համար:

Ընդ որում` աղբյուրները հայտնել են, որ երկու երկրների նախագահները մոտ ապագայում միևնույն ժամանակ չեն լինելու մեկ երկրում, մինչև նոյեմբերին Արգենտինայում կայանալիք G20 գագաթնաժողովի անցկացումը:

Ավելի վաղ Թրամփը մեկնաբանել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը` ընդգծելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է բարելավվեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: